ՄՖԿ 2 մլրդ դրամ ծավալով դրամային պարտատոմսերն անցան NASDAQ OMX Արմենիա բորսայի ցուցակումը

13.02.2014 20:08
ՄՖԿ 2 մլրդ դրամ ծավալով դրամային պարտատոմսերն անցան NASDAQ OMX Արմենիա բորսայի ցուցակումը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի` ՀՀ դրամով արտահայտված 2 մլն դրամի պարտատոմսերը, ընգդրկելով հիմնական Abond ցուցակում, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ՄՖԿ-ի պարտատոմսերի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով 200,000 անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում IFCCB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական գործարքների և ՌԵՊՈ հարթակին:

«ՄՖԿ-ն Հայաստանի իրական և բանկային հատվածները ֆինանսավոր կարևոր կառույցներից է և իր պարտատոմսերը այժմ ընդգրկվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում: Այս ցուցակումը  շատ կարևոր է նոր գործիքների ներդրման և Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային գործիքների դիվերսիֆիկացման տեսանկյունից:» , - նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Որպես Հայաստանի կապիտալի շուկայում առաջին արտասահմանյան թողարկող, մենք հուսով ենք, որ ՄՖԿ-ի պարտատոմսերը կնպաստեն երկրում կապիտալի շուկայի հանդեպ ուշադրության բարձրացմանը:Արդյունավետ լոկալ կապիտալի շուկաները հանդիսանում բարգավաճող մասնավոր հատվածի հիմք, ինչպես նաև նոր աշխատատեղերի և տնտեսական աճի խթան», - ասել է ՄՖԿ-ի Փոխնախագահ և Գանձապետ Ջինգդոնգ Հուանը:

Միջազգային ֆինանսական կորպորացիան առաջինն է ոչ ռեզիդենտներից Հայաստանում 2 մլրդ դրամ (մոտ $5 մլն) ծավալի պարտատոմսերի թողարկում իրականացրել երկրի կապիտալի շուկայի ամրապնդման և մասնավոր հատվածի վարկավորման խթանման նպատակով։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 412,30 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև