14.02.2014 11:07
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան հարթակի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առուվաճառքները բացել են աճով արժութային առուվաճառքների ֆոնին, որտեղ իենի փոխարժեքը համեմատաբար ցածր է և շահավետ է ճապոնացի արտահանողների համար, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։
Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0.36 տոկոսով՝ մինչև 14587,30 կետ: Հարավկորեական KOSPI-ն բարձրացել է 0.45 տոկոսով՝ հասնելով 1935,60 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նույնպես ավելացել է և կազմել 5334,60 կետ:
Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: