Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը IV եռամսյակում աճել է 23.4%-ով՝ կազմելով 77,6 մլրդ դրամ

14.02.2014 11:44
Հայաստանի ՎԿ ընդհանուր կապիտալը IV եռամսյակում աճել է 23.4%-ով՝ կազմելով 77,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2013թ.-ի չորրորդ եռամսյակում ավելացել է 23.4 տոկոսով` կազմելով 77,6 միլիարդ դրամ։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` վարկային կազմակերպությունների 2013 թվականի չորրորդ եռամսյակի գործունեության ամփոփագրում։

ԿԲ–ի ամփոփագրի համաձայն` վարկային կազմակերպությունների փաստացի կանոնադրական կապիտալը նախորդ տարվա արդյունքներով գերազանցել է 60.5 մլրդ դրամը` 2012 թվականի համեմատ ավելանալով 25.3 տոկոսով։ Ոչ ռեզիդենտների մասնակցությունը հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում կազմել է շուրջ 13.8 մլրդ դրամ, ինչը 13.9 տոկոսով պակաս է 2012 թվականի ցուցանիշից։

Գլխավոր պահուստի մեծությունը վարկային կազմակերպությունների կապիտալում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.8 մլրդ դրամ, չորրորդ եռամսյակի վերջին չտեղաբաշխված շահույթը կազմել է մոտ 5.7 մլրդ դրամ` 2012թ. 4.6 մլրդ դրամի դիմաց։

2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 33 վարկային կազմակերպություն և 126 մասնաճյուղ։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները կազմել են 209.8 մլրդ դրամ (2012 թվականի համեմատ աճը` 24,5%), իսկ ՎԿ շահույթը կազմել է 5.7 մլրդ դրամ (աճը` 19,5%)։ ($1 – 412,30 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև