ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2013 թ. աճել են 25,2%`հասնելով 132,2 մլրդ. դրամի

14.02.2014 12:20
ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2013 թ. աճել են 25,2%`հասնելով 132,2 մլրդ. դրամի

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները 2013 թվականին` 2012թ.–ի համեմատ, ավելացել են 25.2 տոկոսով` կազմելով 132.2 մլրդ դրամ։ Չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ տեսության համաձայն` բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները չորրորդ եռամսյակում կազմել են 78.4 մլրդ դրամ, ինչը 25.4 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիզիկական անձանց հանդեպ ժամկետային պարտավորություններն ավելացել են 25.6 տոկոսով և կազմել շուրջ 10 միլիարդ դրամ:

Միաժամանակ իրավաբանական անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության հանդեպ ժամկետային պարտավորությունների ծավալը մեկ տարվա ընթացքում ավելացել է 29.4 տոկոսով և կազմել 36 միլիարդ դրամ:
Ցպահանջ պարտավորությունները կազմել են 877.4 միլիոն դրամ, 2012թ.–ի երրորդ համեմատ գրանցվել է 28.9 տոկոսանոց աճ։

Վարկային կազմակերպությունների այլ պարտավորությունները 2013 թվականին ավելացել են 9.8 տոկոսով և կազմել 4,9 միլիարդ դրամ: Միաժամանակ վճարվելիք տոկոսները կազմել են մոտ 2 մլրդ դրամ՝ կրճատվելով 7.9 տոկոսով:

2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 33 վարկային կազմակերպություն և 126 մասնաճյուղ։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն`2013թ. վերջի դրությամբ ՎԿ համախառն կապիտալը կազմել է 77,6 մլրդ. դրամ` 2012թ. նկատմամբ ավելանալով 23,4 %-ով, վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները կազմել են 209.8 մլրդ դրամ (2012 թվականի համեմատ աճը` 24,5%)։($1 – 412,30 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև