Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշերը` BB- մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

14.02.2014 14:51
Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշերը` BB- մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով` BB- մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Fitch Ratings-ի մամուլի ծառայությունից:

«Հայաստանի առաջնային չապահովված բաժնետոմսերի վարկանիշերը արտարժույթով և ազգային արժույթով հաստատվել են BB- մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Երկրի առաստաղը BB մակարդակում է, կարճաժամկետ վարկանիշը արտարժույթով B մակարդակում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առանցքային վարկանշային գործոններ

Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշների հաստատումը վկայում է, մասնավորապես, այն մասին, որ հարկաբյուջետային արդյունքները տարբերվել են բյուջեում երկրորդ տարին անընդմեջ 2013 թվականին դրված մակարդակներից։

«Սպասվածից բարձր հարկային եկամուտների և օտարերկրյա խոշոր ֆինանսավորում ունեցող ծրագրերի շնորհիվ հարկաբյուջետային պակասուրդն անփոփոխ կմնա նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: 2013-ին այն կազմել է ՀՆԱ-ի մոտ 1.6 տոկոսը` բյուջեի մասին օրենքով նախատեսված 2.6 տոկոսի համեմատ»,- ասվում է հաղորդագրությունում։

Գործոնների թվում նշվում է նաև այն, որ բավականին նպաստավոր դիրքում կշարունակի մնալ պարտքի դինամիկան: Fitch-ն ակնկալվում է, որ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը փոքր-ինչ կնվազի 2014-ին, իսկ հետո ընդհանուր առմամբ  կմնա կայուն: Սակայն քանի որ Հայաստանի պետական պարտքի 84 տոկոսն արտարժույթով է, փոխարժեքի ցնցումների դեպքում ՀՀ պարտքը ենթակա է ռիսկերի: Իրականացվող կենսաթոշակային բարեփոխումը պետք է օգնի զարգացնել ներքին ֆինանսական շուկան, թեև դրա համար ժամանակ կպահանջվի։
Fitch-ի գնահատականների համաձայն` պետական ներդրումների կրճատման, աննպաստ գյուղատնտեսական սեզոնի և գազի գնի աճով պայմանավորված` անցնող տարում ՀՆԱ-ն նվազել է 3 տոկոսով` 2012-ի 7,2%-ից: 2014 թ. ՀՆԱ-ի աճը, Fitch-ի կանխատեսմամբ, կկազմի 4 տոկոս, իսկ 2014թ.-ին` 5 տոկոս:

Հայաստանի 2013 թվականի պետբյուջեում ՀՆԱ աճը դրված է եղել 6.2 տոկոս մակարդակում, իսկ 2014 թվականին` 5.2 տոկոսի մակարդակում։

Ըստ գործակալության գնահատականների` ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտը նվազել է` հասնելով ՀՆԱ-ի`  դեռևս բարձր համարվող 8,2 տոկոս ցուցանիշի` 2012-ի 11,2%-ից, և կանխատեսվող ժամանակահատվածում ակնկալվում է դրա աստիճանական նվազում: Նման բարելավումը, նախևառաջ, կապված է եկամուտների հավելուրդների և միջոցների փոխանցումների զգալի աճի հետ։ Դեֆիցիտի նվազումը և Հայաստանի կողմից առաջին եվրապարտատոմսերի թողարկումն նպաստել են արտարժութային պահուստների դանդաղ աճին:

«Հայաստանի Կենտրոնական բանկը թույլ է տալիս ճկուն արժութային կուրս, թեև դոլարայնացումը շատ բարձր է։ Հայաստանի վարկանիշներն աջակցություն են ստանում բավականին ուժեղ մակրոտնտեսական միջավայրով և գնաճի պատմությամբ`«BB» կարգի վարկանիշներով սուվերեն թողարկումների մակարդակում»։

Մակրոտնտեսական քաղաքականության անցկացման վրա դրական են ազդել ԱՄՀ մի շարք ծրագրեր (2005 թ.)։ Բացի այդ, Հայաստանը վերջերս 125 մլն դոլարի ևս մեկ վարկ է համաձայնեցրել 2014-2017 թվականների ընդլայնված ֆինանսավորման շրջանակներում»,– նշվում է հաղորդագրությունում։

Fitch–ի փորձագետները կարծում են նաև, որ սուվերեն վարկունակության ռիսկերը բանկային համակարգի կողմից հարթեցվում են բանկի` վնասների կլանման ուժեղ հնարավորություններով և նրանով, բանկերն առավելապես գտնվում են արտասահմանյան սեփականության ներքո։ Չնայած 2013 թվականի 1–ին կիսամյակի դանդաղմանը` վարկավորման աճը բարձր է մնում, թեև ՀԿԲ–ն արժութային վարկավորման աճը զսպելու քայլեր է ձեռնարկում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի պայմանավորվածությունը Մաքսային միությանը, և ոչ թե ԵՄ–ի Արևելյան գործընկերության ծրագրին միանալու վերաբերյալ, հաստատում է նրա ուժեղ կապերը Ռուսաստանի հետ։ «Մաքսային միություն մտնելը թույլ կտա կրճատել գազի գները և, այդպիսով, կկրճատի ներկրման հաշվարկը և կբարելավի Հայաստանից առևտրի պայմանները։ Միաժամանակ, հաշվի առնելով Ռուսաստանի գերակշռող բաժնեմասը Հայաստանի արտաքին առևտրում` Մաքսային միությանն անդամակցելը դժվար թե ազդի առևտրային հոսքերի վրա»,– ասվում է փաստաթղթում։

Վարկանիշի փոփոխությունը քիչ հավանական է

Կայուն հեռանկարը պայմանավորված է նրանով, որ, ըստ Fitch-ի, վարկանիշների վերընթաց և վարընթաց ռիսկերը լավ բալանսավորված են: Որպես հետևանք` հետագայում վարկանիշների վրա ազդելու ունակ գործոնների վերլուծությունը ներկայում չի ակնկալում իրադարձություններ, որոնք մեծ հավանականությամբ կազդեին վարկանիշի փոփոխության վրա։

Փորձագետները միաժամանակ մատնանշում են այն հիմնական գործոնները, որոնք միասին կամ առանձին կարող են հանգեցնել դրական վարկանշային գործողության։ Դրանց թվում են` ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի բարելավման շարունակումը և պահուստների հատվածում ավելի ուժեղ դիրքը, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումն ավելի բարձր տեմպերով, քան Fitch–ի բազային ակնկալիքները։ Բացի այդ, բյուջեի կայուն ցածր պակասուրդների պատմությունն առանց ՀՆԱ աճի բացասական ազդեցության կհանգեցներ վարկունակության բարելավմանը, հատկապես` հաշվի առնելով պետության արտաքին ֆինանսավորման արժեքի կանխատեսման ավելացումը։

Հիմնական գործոնների թվում, որոնք միասին կամ առանձին կարող են հանգեցնել վարկանշային բացասական գործողության, նշվում է պետական ֆինանսների ցուցանիշների էական թուլացումը, որը կհանգեցներ ՀՆԱ–ի նկատմամբ պարտքի բարձրացմանը։

«Արժութային փոխարժեքի կտրուկ նվազման դեպքում դա կուժեղացներ վճարունակության ռիսկերը, քանի որ պետության պարտքի զգալի մասն արտարժույթով է։ Դա ռիսկային կլիներ ֆինանսական համակարգի համար` հաշվի առնելով դոլարայնացման բարձր մակարդակը»,– նշվում է հաղորդագրությունում։

Որպես վարկանիշային գործողության գործոն` նշվում է հարևան պետությունների հետ լարվածության ուժեղացումը։

Առանցքային ենթադրություններ

Վարկանիշները և վարկանիշների կանխատեսումը զգայուն են մի շարք ենթադրությունների նկատմամբ։ Fitch–ը ելնում է նրանից, որ`

- իրական ՀՆԱ աճը և հարկաբյուջետային ցուցանիշներն էապես չեն տարբերվի գործակալության կանխատեսումներից, իսկ Ռուսաստանում աճի դանդաղումից ստացված որևէ ազդեցություն զուսպ կլինի։

- Ռուսաստանի քաղաքականությունում Հայաստանի նկատմամբ էական փոփոխությունների բացակայությունից

- մետաղների գների կտրուկ աճի բացակայությունից։ Լեռնահանքային արտադրանքի, հատկապես, պղնձի արտահանումն ապահովում է Հայաստանից ապրանքների արտահանման գրեթե կեսը։

- Հայաստանում ընդհանուր սոցիալական և քաղաքական կայունության պահպանումից և Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ լարվածության ուժեղացումից։

- Հայաստանում ընդհանուր սոցիալական և քաղաքական կայունության պահպանումից և Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ լարվածության ուժեղացումից։

- նրանից, որ շարունակվում է աստիճանական առաջընթաց` ֆիսկալային և ֆինանսական ինտեգրման խորացմամբ եվրագոտու մակարդակում, առանցքային մակրոտնտեսական դիսբալանսներն արժութային միության շրջանակներում դանդաղ կլուծվեն, և եվրագոտու երկրների կառավարությունները կխստացնեն միջնաժամկետ հեռանկարի ֆիսկալային քաղաքականությունը։ Գործակալությունը ելնում է նաև նրանից, որ եվրագոտու հատվածավորման ռիսկը ցածր է մնում։

Վերջին անգամ Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի` արտարժութային և ազգային արժույթով արտահայտված երկարաժամկետ վարկանիշները «Կայուն» կանխատեսմամբ «BB-» մակարդակում 2013 թվականի օգոստոսին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև