Հայաստանի ԿԲ ղեկավարը կմասնակցի ՍԱԶԲ կառավարիչների նիստին Թեսալոնիկիում

14.02.2014 15:07
Հայաստանի ԿԲ ղեկավարը կմասնակցի ՍԱԶԲ կառավարիչների նիստին Թեսալոնիկիում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը մեկնել են Թեսալոնիկի, որտեղ փետրվարի 15-ին մասնակցելու են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների հերթական նիստին, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նիստի ժամանակ քննարկվելու են 2014-2018 թթ. ժամանակահատվածի համար Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի նշանակման, մասնակից երկրների կողմից կապիտալի մասնաբաժնի ավելացման, ինչպես նաև բանկի գործունեությանն առնչվող այլ հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև