Moody’s–ը բարձրացրել է Իտալիայի վարկանիշի կանխատեսումը

17.02.2014 10:45
Moody’s–ը բարձրացրել է Իտալիայի վարկանիշի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Իտալիայի վարկանիշը «բացասականից» «կայունի»` միաժամանակ պահպանելով երկրի պարտքային գործիքների գնահատականը  «Baa2» մակարդակում, հաղորդում է vestifinance.ru–ն։

Գործակալության վերլուծաբանների կարծիքով` Իտալիայի պարտքի չափն այս տարի կհասնի իր առավելագույնին և կկայունանա հենց տնտեսության աճի ֆոնին։ Հիշեցնենք, որ Իտալիայի պարտքի բեռնվածությունն ամբողջ եվրագոտում ամենաբարձրն է` զիջելով առաջատարի դիրքը միայն հույներին։

Սակայն պարտատոմսերի եկամտաբերությունների անկման ֆոնին իշխանությունները պահպանում են պետպարտքի սպասարկումն ընդունելի մակարդակում։

Moody’s–ը միաժամանակ հայտնում է, որ ընթացիկ փոփոխությունը չունի բացարձակ ոչ մի կապ վարչապետ Էնրիկո Լետտայի հրաժարականի հետ, քանի որ կանխատեսման փոփոխությունը ծրագրվում էր դեռևս երկու ամիս առաջ։

Եթե խոսենք քաղաքական փոփոխությունների մասին, ապա կառավարության ղեկավարի տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մատեո Ռենցին, ով, ըստ էության, վարչապետի պաշտոնի միակ հավակնորդն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև