Հայկական բանկերի լիկվիդայնության ցուցանիշն էապես գերազանցում է ԿԲ նորմատիվը. Տեսություն

17.02.2014 11:45
Հայկական բանկերի լիկվիդայնության ցուցանիշն էապես գերազանցում է ԿԲ նորմատիվը. Տեսություն

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի լիկվիդայնության ցուցանիշն էապես գերազանցում է Հայաստանի Կենտրոնական բանկի նորմատիվ նվազագույնը։ ԿԲ նորմատիվ պահանջի նվազագույն չափը բանկի նկատմամբ լիկվիդայնության (բարձր լիկվիդային ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) ցուցանիշի մասով կազմում է 15 տոկոս։

«ԱՌԿԱ» գործակալության կողմից Կենտրոնական բանկի` 2013 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի տեսության և հենց բանկերի տվյալների վրա հիմնված վերլուծության համաձայն, լիկվիդայնության «ավելի» կամ «հավասար է 40 տոկոս» ցուցանիշ են ապահովել երկու բանկեր` Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբը` 45.7 տոկոս և Արմսվիսբանկը` 41.88 տոկոս։

30 տոկոսի սահմաններում են չորս բանկեր` ԲՏԱ բանկը` 38,89%, HSBC Բանկ Հայաստանը` 34,7%, Զարգացման հայկական բանկը` 32,28%, Ամերիաբանկը` 31,32%։ 15 տոկոսի լիկվիդայնություն է գրանցվել 11 բանկերում` Արդշինինվեստբանկ` 29,39%, Պրոմեթեյ Բանկ` 28,89%, Բիբլոս բանկ Արմենիա` 26,71%, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ` 26,6%, Ինեկոբանկ` 26,52%, Հայբիզնեսբանկ`  21,41%, Արցախբանկ` 21,15%, Անելիք Բանկ` 21,10%, Յունիբանկ`  20,12%, ՎՏԲ Հայաստան Բանկ` 17,24% և ՊրոԿրեդիտ բանկ` 16,19%։

Միաժամանակ Արարատբանկի լիկվիդայնության ցուցանիշը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 52.68 տոկոս, իսկ Մելլաթ բանկինը` 51.31 տոկոս։

Բանկի լիկվիդայնությունը մատնանշում է սեփական պարտավորությունների ժամանակին և լիարժեք կատարումն ապահովելու ընդունակությունը։ Տվյալ ցուցանիշը սահմանվում է դրա ակտիվների և պասիվների հավասարակշռվածությամբ, տեղաբաշխված ակտիվների և ներգրավված պասիվների ժամկետների համապատասխանության աստիճանով։

Բանկի լիկվիդայնության կառավարումը կուղղվի լիկվիդայնության ինչպես պակասի, այնպես էլ ավելցուկի կանխմանն ու վերացմանը։ Ոչ բավարար լիկվիդայնությունը կարող է հանգեցնել բանկի անվճարունակության, իսկ գերլիկվիդայնությունը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ դրա եկամտաբերության վրա։
Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ 485 մասնաճյուղերով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև