Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013 թ.–ի դեկտեմբերին 3.94% է կազմել

17.02.2014 14:57
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013 թ.–ի դեկտեմբերին 3.94% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի դեկտեմբերին կազմել է 3.94 տոկոս, ինչը 1.36 տ.կ.–ով պակաս է նոյեմբերի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը դեկտեմբերին բաժին է ընկել սպառողական վարկերին`1,08%։Առևտրի ոլորտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է շուրջ 0.68%, վերամշակող արդյունաբերությունում` 0,56%, շինարարության ոլորտում` շուրջ 0,45%։

Միաժամանակ հիփոթեքային վարկավորման ոլորտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 0,30 տոկոս, հանրային սննդի ոլորտում`0,17 տոկոս, գյուղատնտեսությունում` 0,17 տոկոս, այլ ոլորտներում` 0,18 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2013 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է մոտ 2943,7 մլրդ դրամ։

2013 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 412.25 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև