Պետական պարտատոմսերում 2013թ.–ի դեկտեմբերին կատարված համախառն ներդրումներն աճել են 20,5 տոկոսով` դառնալով 301,1 մլրդ դրամ

17.02.2014 15:19
Պետական պարտատոմսերում 2013թ.–ի դեկտեմբերին կատարված համախառն ներդրումներն աճել են 20,5 տոկոսով` դառնալով 301,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2013թ.–ի դեկտեմբերին կազմել են 301,1 մլրդ դրամ` 2012 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 20,5 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների կատարած ներդրումները 2013թ.–ի դեկտեմբերին կազմել են մոտ 300,5 մլրդ դրամ` տարվա ընթացքում աճելով 20,3 տոկոսով։

Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալներն ու դիլերները նախորդ տարվա դեկտեմբերին ներդրումներ չեն կատարել, իսկ ոչ բանկային ներդրողները կատարել են 28,01 մլրդ դրամի ներդրում (մոտ 11,6%–ի աճ)։

Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կատարած ներդրումները կազմել են 669 մլն դրամ (աճ` 3,3 անգամ) ($1 – 412,25 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև