Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 17-ին աճել է 0,01 տոկոսով և կազմել 412,08 դրամ

17.02.2014 18:07
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 17-ին աճել է 0,01 տոկոսով և կազմել 412,08 դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 14-ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը կազմել է 412,08 դրամ` փետրվարի 14–ի համեմատ ավելանալով 0,01 տոկոսով։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 5 980  հազարի դոլարի (շուրջ 2,4 մլրդ դրամ) 40 գործարք: Միաժամանակ փետրվարի 17–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Փետրվարի 17–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 411,79 դրամ, 1 եվրոն` 564,07 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև