ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային ծրագիր է առաջարկում ՀՀ բուժհաստատություններում աշխատող բժիշկներին

18.02.2014 11:53
ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային ծրագիր է առաջարկում ՀՀ բուժհաստատություններում աշխատող բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՀՀ առողջապահության ոլորտի աշխատակիցներին օգտվել վարկավորման ձեռնտու պայմաններից, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, բուժհաստատությունների բոլոր բժիշկները, ղեկավար ադմինիստրատիվ կազմն ու բուժքույրերը անկախ եկամտի չափից կարող են արագ և հեշտ ձևակերպել վարկեր ՎՏԲ-Հայաստան բանկում առանց գրավի ապահովման` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Վարկի տրամադրման միակ պայմանը գրանցված աշխատավարձն է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր նախաձեռնությունն ուղղված է երկրի բժիշկների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը: Մենք ձգտում ենք դարձնել վարկային ռեսուրսները ավելի մատչելի առողջապահության ոլորտի աշխատակիցների համար` առավելագույնս պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացը և հասանելի դարձնելով ժամանակակից ֆինանսական գործիքները: Հույս ունենք, այս առաջարկը կդառնա լավ հնարավորություն երկրի բնակչության կարևոր սեգմենտի ծրագրերի իրականացման համար»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Այսօր բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև