«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի բանկերի մամուլի վարկանիշը

18.02.2014 13:09
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել Ամերիաբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արարատբանկը, ՎՏԲ–Հայաստան բանկը և Անելիք բանկը:

2013 թ.–ի մամուլի վարկանիշում 21 առևտրային բանկերից միայն 17–ի վերաբերյալ են հրապարակումներ եղել մամուլում։

2013 թ.–ին բանկերի վերաբերյալ տեղեկատվության ծավալը, 2012 թ.–ի համեմատ, նվազել է 65 տոկոսով, միաժամանակ ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ) նվազել է մինչև 4655,49 (2012 թ.–ին գրանցվել է  ԸԱԻ 13272,96 ցուցանիշ)։

2013թ.-ին մամուլի վարկանիշի առաջատար բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը կազմել է 3529,9` 2012թ.–ի 8298,2 –ի դիմաց։ Միաժամանակ մամուլի վարկանիշի հինգ առաջատարներին բաժին է հասել տարեկան տեղեկատվության 76 տոկոսը։

Հատկանշական է, որ 2013թ.–ին, ինչպես նախորդ տարի, մամուլի վարկանիշում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 34,7 տոկոս։ Միաժամանակ 2013թ.–ի արդյունքներով, Ամերիաբանկի ԸԱԻ–ն կազմել է 1617,2 ` 2012թ.–ի 2040,6 –ի դիմաց։ Նրան հետևում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 11,8 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածում բանկի ԸԱԻ–ն կազմել է 548,6` 2012թ.–ի 1248,9 –ի դիմաց։

Երրորդ տեղում է Արարատբանկը` 11,1 տոկոս մասնաբաժնով և 517,7 ԸԱԻ–ով` համապատասխանաբար  1491,6–ի դիմաց։ Չորրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան բանկը` 9,5 տոկոս մասնաբաժնով և 441,6 ԸԱԻ–ով` համապատասխանաբար 2001,9–ի դիմաց։ Առաջատարների հնգյակը եզրափակում է Անելիք բանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 8,7 տոկոս, իսկ ԸԱԻ–ն 2013 թ.–ին` 404,9` նախորդ տարվա 1242,9–ի դիմաց։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին նշվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում` որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի տեղեկացվածության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշի կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ #04(16),  2013 թ.-ի IV եռամսյակ» ամփոփագրում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև