Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2013թ. դեկտեմբերին կազմել են $644,7 մլն

18.02.2014 15:40
Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2013թ. դեկտեմբերին կազմել են $644,7 մլն

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերին կազմել են $644,7  մլն` 2012թ. դեկտեմբերի համեմատ նվազելով 11,9 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի դեկտեմբերի ամենամսյա տեղեկատուում։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտաքին պարտքի առավելագույն մասն են կազմում ԱՄՀ վարկերը` մոտ 56,6 տոկոս կամ 365,1 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 21,4 տոկոսով։

SDR–ի պարտավորությունները դեկտեմբերի վերջին կազմել են 135,5 մլն դոլար 2012 թվականի վերջի 135,2 մլն դոլարի դիմաց։

Այլ վարկերը տարեսկզբից աճել են 9,2 տոկոսով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 143,9 մլն դոլար, իսկ Հայաստանի ԿԲ արտաքին այլ պարտավորությունները կազմել են 200 հազար դոլար (աճը`33,3% )։ ($1-411,79 դրամ): -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև