Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2013թ. աճել են 24,3%` կազմելով 742,5 մլրդ դրամ

18.02.2014 16:10
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2013թ. աճել են 24,3%` կազմելով 742,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2013 թվականին ներգրաված ժամկետային ավանդների ծավալն աճել է 24,3 տոկոսով կամ 145 մլրդ. դրամով` հասնելով շուրջ 742,5 մլրդ դրամի:

2013 թվականի չորրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատարն է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 11,4 տոկոսը։ Բանկի ժամկետային ներդրումները կազմել են մոտ 84,6 մլրդ դրամ` տարվա ընթացքում ավելանալով 42,9%-ով:

Առաջատար բանկերի հնգյակում են նաև Յունիբանկը`շուրջ 78,3 մլրդ դրամ (աճը` 19,03%), Արդշինինվեստբանկը` ավելի քան 70,9 մլրդ դրամ (աճը` 28,9%), Ամերիաբանկը` 67,8 մլրդ. դրամ (աճը` 44,7%) և Հայբիզնեսբանկը` ավելի քան 64,1 մլրդ դրամ (անկում` 5,1%)։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 912 մլրդ դրամ (աճը` մոտ 22,9%)։

Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են ավելի քան 2 469,8 մլրդ դրամ

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ ($1 – 411,79 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև