Տեղի է ունեցել 1.5 մլրդ դրամի պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

18.02.2014 18:22
Տեղի է ունեցել 1.5 մլրդ դրամի պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը փետրվարի 18-ին ետ է գնել 1.5 մլրդ դրամի պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ետ են գնվել AMGN36294159 թողարկման պարտատոմսեր։

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 796 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 584 587 078 դրամ: ($1 – 412,09 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև