ԱՄՆ ՊԴԾ–ն բարձրացրել է նվազագույն ռեզերվը խոշոր օտարերկրյա բանկերի համար

19.02.2014 10:57
ԱՄՆ ՊԴԾ–ն բարձրացրել է նվազագույն ռեզերվը խոշոր օտարերկրյա բանկերի համար

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի պահուստի դաշնային համակարգը բարձրացնում է կապիտալային ռեզերվների պարտադիր նվազագույն շեմը Միացյալ Նահանգների տարածքում գործող խոշորագույն օտարերկրյա բանկերի համար, հաղորդում է Associated Press–ը։

Նոր կանոններն ընդունվել են հինգ «կողմ» ձայներով, «դեմ» ձայն չի գրանցվել, հաղորդում է ՌԲԿ—ն։
Կարգավորիչը խստացրել է կանոնները վարկերի գծով պոտենցիալ վնասներից ապահովագրվելու և 2008 թ.–ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած իրավիճակների կանխման նպատակով։ Խոշոր ամերիկյան բանկերի նկատմամբ նոր պահանջները նույնն են։

Օտարերկրյա բանկերը դեմ են փոփոխություններին։ Նրանց ղեկավարների կարծիքով` ավելի խիստ կանոնները կհանգեցնեն ԱՄՆ–ում բիզնեսի թանկացմանն ու տրամադրվող վարկերի ծավալի նվազման։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև