Հայաստանում գնաճը հունվարին արձանագրվել է 5,5 տոկոսի սահմանում

20.02.2014 14:30
Հայաստանում գնաճը հունվարին արձանագրվել է 5,5 տոկոսի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2014 թ.–ի հունվարին, 2013 թ.–ի հունվարի համեմատ, կազմել է 5,5 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում այս տարվա հունվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 2,8 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալով` տնտեսական ակտիվության աճը 2014 թ.–ի հունվարին, 2013 թ.–ի հունվարի համեմատ, կազմել է 1,8 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2014 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 5,2 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև