«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի ոչ չիպային քարտերի ակցիա է անցկացնում

20.02.2014 14:49
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի ոչ չիպային քարտերի ակցիա է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի ոչ չիպային քարտերի ակցիա է անցկացնում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Ակցիայի շրջանակում բանկն առաջարկում է ձեռք բերել MasterCard Standard և MasterCard Gold ոչ չիպային քարտեր` մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով, համապատասխանաբար 1000 և 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով, առանց չնվազող մնացորդի և հաճախորդի կողմից նշված արժույթով:

Ամուլի ծառայությունից հիշեցնում են, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև