«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա իրավաբանական անձանց համար

21.02.2014 11:07
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա իրավաբանական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա իրավաբանական անձանց համար, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ակցիայի շրջանակում բանկի POS-տերմինալներ ունեցող կամ տեղադրելու ցանկություն հայտնած հաճախորդներին տրամադրվում է մեկական Visa Business վճարային քարտ: Հաճախորդը ցանկության դեպքում կարող է ստանալ հավելյալ Visa Business քարտ 5000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: Քարտերը տրամադրվում են  առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` առավելագույնը 2 տարի ժամկետով և հաճախորդի կողմից նշված արժույթով, ինչպես նաև Տելեքարտ համակարգին միանալու հնարավորությամբ:

Տվյալ ակցիային մասնակցող կազմակերպությունների աշխատակիցներին նույնպես տրամադրվում են MasterCard Standard և MasterCard Gold վճարային քարտեր` համապատասխանաբար 1000 և 2000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով, 1 տարի ժամկետով և  առանց չնվազող մնացորդի:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև