«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

21.02.2014 12:17
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2014թ. փետրվարի 21-ին Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 9րդ թողարկումը թույլատրվեց առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

Պարտատոմսերը NMCCB9 հապավմամբ շրջանառվելու են բորսայի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond): Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 805 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և մեկ տարի մարման ժամկետով 8,050 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր: Հիշեցնենք, որ պարտատոմսերի այս թողարկումը տեղաբաշխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2014թ. փետրվարի 5-ին:

Տեղաբաշխմանը ենթակա էին 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 12 ամիս մարման ժամկետով 100,000 հատ զեղչատոկոսային պարտատոմս: Ընկերության ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել էր 924,419,680 ՀՀ դրամ, իսկ տեղաբաշխումից ստացված հասույթը՝ 741,058,200 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել էր 8,6766%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8,8013%: Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երեք թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև