Հայաստանի առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրված վարկերը 2013թ.–ին աճել են 22%–ով` կազմելով 601.5 մլրդ դրամ

21.02.2014 14:19
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրված վարկերը 2013թ.–ին աճել են 22%–ով` կազմելով 601.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առևտրային բանկերի կողմից 2013 թվականին ֆիզիկական անձանց տված վարկերն աճել են 22 տոկոսով և կազմել են 601.5 մլրդ դրամ։ Միաժամանակ, ֆիզիկական անձանց փոխառությունների մասով պարտքերի մասնաբաժինը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում 2013 թվականին կազմել է 33.6 տոկոս։

2013 թվականի չորրորդ եռամսյակում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով, հաճախորդներին տրամադրած վարկերն ու այլ փոխառությունները կազմել են մոտ 1 787.9 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության մեջ, ֆիզիկական անձանց վարկավորման շուկայի առաջատարը 2013 թվականի վերջին ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ էր, որի մասնաբաժինը բանկային համակարգի ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 16.8 տոկոս։ Բանկի համախառն վարկային պորտֆելի 58.6 տոկոսը կամ մոտ 101.3 մլրդ դրամը բաժին են ընկնում ֆիզիկական անձանց վարկավորմանը։

Ֆիզիկական անձանց վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում են նաև ՎՏԲ Հայաստան Բանկը` ավելի քան 86.6 մլրդ դրամ, Յունիբանկը` 51.2 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկը` մոտ 51 մլրդ դրամ և Կոնվերսբանկը` ավելի քան 44 մլրդ դրամ։ Այդ բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 37%, 44,6%, 29,8% և 52,9%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև