ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում բացեց առևտրի իր կետը

21.02.2014 17:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում բացեց առևտրի իր կետը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում բացեց առևտրի իր կետը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 20-ին Երևանում բացվեց Հայաստանում ամենամեծ առևտրի կենտրոն «Երևան Մոլը», որտեղ տեղակայված են տեխնիկայի և էլեկտրոնիկայի, բրենդային հագուստի խանութներ, զվարճանքի կենտրոններ (խաղահրապարակներ, ատրակցիոններ), ռեստորաններ, սրճարաններ, ոսկյա իրերի խանութներ, ինչպես նաև խոշոր մթերային սուպերմարկետ:

««Երևան Մոլ» առևտրի կենտրոնի շինարարության ֆինանսավորման շրջանակներում, որի բացումը տեղի ունեցավ փետրվարի 20-ին, ՎՏԲ-Հայաստան Բանկը կենտրոնի տարածքում բացեց առևտրի իր կետը, որտեղ կարելի է ոչ միայն ձևակերպել վարկեր, այլ նաև ստանալ խորհրդատվություն շատ ֆինանսական հարցերի վերաբերյալ»,- ասվում  հաղորդագրության մեջ։

Բանկի աշխատակիցը կօգնի տեղում ձևակերպել վարկեր (ապառիկ գնումների վարկավորում, օվերդրաֆտի, վարկ/քարտ ունիվերսալի հայտերի ընդունում) և կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն` տնտեսելով բանկ այցելության վրա հաճախորդի ծախսվող ժամանակը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 613 կետ ամբողջ Հայաստանի տարածքում և պատկանում է այդ շուկայի առաջատարների թվին:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Այսօր բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև