ԿԲ–ն որոշում է կայացրել տարեսկզբից նվազեցնել դրամով պարտադիր պահուստավորման 4% սահմանաչափը մինչև 2%

24.02.2014 15:35
ԿԲ–ն որոշում է կայացրել տարեսկզբից նվազեցնել դրամով պարտադիր պահուստավորման 4% սահմանաչափը մինչև 2%

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Դրամավարկային պայմանների թուլացման համատեքստում ԿԲ–ն որոշում է կայացրել տարեսկզբից նվազեցնել դրամով պարտադիր պահուստավորման 4% սահմանաչափը մինչև 2%։ Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ–ի` 2014 թվականի 1-ին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2013թ.–ի 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մեջ։

Վերջին անգամ ԿԲ–ն դրամով պարտադիր պահուստավորման 4% սահմանաչափը 12 տոկոսից մինչև 8 տոկոս էր նվազեցրել 2013 թվականի ապրիլին։

ԿԲ–ն 2014 թվականի փետրվարին նվազեցրել էր նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7,75% ից հասցնելով 7,5%–ի։

«Բանկային գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2–ի համաձայն` առևտրային բանկերի կողմից Կենտրոնական բանկում տեղադրվող պարտադիր պահուստավորման նվազագույն չափը կազմում է արտարժույթով 12 տոկոս և դրամով 8 տոկոս։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև