«Ռոսնեֆտը» ՎՏԲ–ից և ԱՎՏՈՎԱԶ–ից հետո դադարեցրել է համագործակցությունը Fitch–ի հետ

25.02.2014 11:56
«Ռոսնեֆտը» ՎՏԲ–ից և ԱՎՏՈՎԱԶ–ից հետո դադարեցրել է համագործակցությունը Fitch–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է «Ռոսնեֆտ» ընկերությունից վարկային բոլոր վարկանիշները հետ կանչելու մասին։

Գործակալության ներկայացուցիչների խոսքով` «Ռոսնեֆտը» որոշել է դադարեցնել նրանց հետ համագործակցությունը և ընդհատել վարկանիշների ձևավորման մասնակցությունը։ Չունենալով ավելի մանրամասն վերլուծական տեղեկությունը` Fitch–ը չի կարող հետագայում ձևավորել ընկերության վարկանիշները, պարզաբանել են գործակալությունում։

Հետ կանչելուց առաջ «Ռոսնեֆտի» վարկանիշները հաստատված էին ВВВ- մակարդակում, կանխատեսումը` «կայուն», հաղորդում է РБК–ն։

«Ռոսնեֆտը» ռուսական առաջին ընկերություն չէ, որ հրաժարվել է Fitch Ratings–ի հետ համագործակցելուց։ Հունվարի կեսին հայտնի է դարձել ԱՎՏՈՎԱԶ–ի հետ Fitch–ի համագործակցությունը դադարեցնելու մասին։ Դրանից առաջ նմանատիպ որոշում էր կայացրել ՎՏԲ խումբը (ВТБ 24, Մոսկվայի Բանկ և  «ՎՏԲ Ապահովագրություն»)։

«Այս որոշումն ընդունվել է գործակալության ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ։ Խմբի գլխամասյին կազմակերպությունը` ՎՏԲ բանկը, պայմանագրային հարաբերությունները գործակալության հետ խզել է 2012 թվականից։ Այդ ժամանակից գործակալությունը վարկանիշային այլ գործակալության կողմից բացվող ոչ հրապարակային տեղեկության հասանելիություն չունի և չի տիրապետում անհրաժեշտ տվյալների ՎՏԲ վարկային որակը գնահատելու համար»,– նշվում էր ՎՏԲ խմբի հաղորդագրության մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև