Ռուսաստանի բանկը կրկին բարձրացրել է արժութային միջանցքի սահմանները

25.02.2014 12:39
Ռուսաստանի բանկը կրկին բարձրացրել է արժութային միջանցքի սահմանները

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը տեղափոխել է երկարժութային զամբյուղի (0,55 դոլար և  0,45 եվրո) լողացող միջանցքի սահմանները 5 կոպեկով դեպի վեր` մինչև 35,05-42,05 ռուբլի, ասվում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նյութերում։

Այդ փոփոխությունը դարձել է 27–րդը 2014 թվականի սկզբից ի վեր և տասներեքերորդը` փետրվարի ընթացքում։ 2014 թվականի հունվարի 1–ի դրությամբ միջանցքի սահմանները կազմում էին 33,05-40,05 ռուբլի, հաղորդում է РБК–ն։

Արժութային միջանցքի շեղմանը հանգեցնող կուտակած ինտերվենցիաների մեծությունը մնացել է 350 մլն դոլարի մակարդակում։ Մինչ այդ արժեքը կուտակած ինտերվենցիաների ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 10–ի դրությամբ նվազել էր 400 մլն դոլարից։

ՌԴ ԿԲ–ն միջանցքի սահմանները բարձրացրել է փետրվարի 3, 4, 6, 10, 11, 13, 14, 17, 18, 19, 20 և 21–ին, 2014 թվականի հունվարի 6, 9, 13, 15, 17, 21, 23, 24, 27, 28, 29, 30 և 31–ին, ինչպես նաև 2013 թվականի դեկտեմբերի 4, 9, 11, 16, 18 և 23–ին։

2013 թվականի աշնանն արժութային միջանցքի սահմանները բարձրանում էին տասնմեկ անգամ` նոյեմբերի 29, 26, 21, 18, 13, 11 և 5–ին, հոկտեմբերի 9–ին և 4–ին, սեպտեմբերի 11–ին և 30–ին։ 2013 թվականի ամառային երեք ամիսներին միջանցքի սահմանները տեղափոխվել են ութ անգամ, այդ թվում օգոստոսին` հինգ անգամ։ 2013 թվականի սկզբում միջանցքը սահմանափակվել է 31,65 և 38,65 ռուբլի ցուցանիշներով։

Ռուսաստանի բանկն օգտագործում է երկարժութային զամբյուղն արժութային փոխարժեքների կտրուկ տատանումների հետևանքները հարթելու համար։ Երբ ԿԲ կուտակած ինտերվենցիաների ծավալը միջանցքի սահմաններից մեկում հասնում է 350 մլն դոլարի, միջանցքի սահմաններն ավտոմատ կերպով 5 կոպեկով շեղվում են։

Ավելի վաղ ասվել էր, որ ՌԴ ԿԲ–ն առաջվա պես փոխարժեքային քաղաքականություն կիրականացնեն` չխոչընդոտելով ռուբլու փոխարժեքի դինամիկայի միտումների ձևավորմանը մակրոտնտեսական հիմնական գործոնների պատճառով և որևէ ֆիքսված սահմանափակումներ չդնելով ազգային արժույթի փոխարժեքի վրա։

Կարգավորիչը կշարունակի աստիճանաբար բարձրացնել փոխարժեքի գոյացման ճկունությունը` պահպանելով փոխարժեքի դինամիկայի վրա ազդեցության հնարավորությունն ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները մեղմելու համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև