Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2013 թ.–ին կազմել է մոտ 6,2 մլրդ դրամ` ավելանալով 7,5 տոկոսով

25.02.2014 18:50
Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2013 թ.–ին կազմել է մոտ 6,2 մլրդ դրամ` ավելանալով 7,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների (ՎԿ) զուտ շահույթը 2013 թ.–ին կազմել է մոտ 6,2 մլրդ դրամ` 2012 թ.–ի համեմատ ավելանալով 7,5 տոկոսով։ Այս մասին վկայում են տվյալները, որոնք ներկայացված են ԱՌԿԱ գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում։

Հատկանշական է, որ հայկական շուկայում գործող 33 վարկային կազմակերպություններից 30–ը չորրորդ եռամսյակը ավարտել են շահույթով, իսկ երեք ընկերությունները` ՖԻՆՔԱ–ն, Մալաթիան և Կրեդիտ Կորպը, վնաս են գրանցել` մոտ 76 մլն դրամի չափով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` Հայաստանի ՎԿ–ների շրջանում զուտ շահույթի մեծությամբ առաջատարի դիրքը պահպանել է «Արեգակ» ընկերությունը։ 2013 թ.–ի արդյունքում կազմակերպության զուտ շահույթը կազմել է մոտ 1 512,9 մլն դրամ` 2012 թ.–ին գրանցված 1 564,7 մլրդ դրամի դիմաց։ Համախառն ծավալում «Արեգակին» բաժին ընկած զուտ շահույթը կազմել է նրա մեծության 24,5 տոկոսը։

Շահույթի ծավալով առաջատարների հնգյակում են նաև «Բնակարան Երիտասարդներին» ՎԿ–ն` ավելի քան 892,2 մլն դրամ (աճ` ավելի քան 2,5 անգամ` 2012 թ.–ի համեմատ), Կամուրջը` 688,7 մլն դրամ (48,2 տոկոսի աճ), Ազգային հիփոթեքային ընկերությունը` 578,1 մլն դրամ (26,4 տոկոսի աճ) և Նորվիկը` 310,5 մլն դրամ (17,8 տոկոսի անկում)։

2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործում է 33 վարկային կազմակերպություն և 126 մասնաճյուղ ($1 – 412,75 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև