Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    2425262728  
  • Archive for February 26th, 2014

    ՎՏԲ-Հայաստան բանկը 2013 թվականի արդյունքներով առաջատարն է ժամկետային ավանդներով

    Wednesday, February 26th, 2014

    2013 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է առաջատարը Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալով, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

    ՀՀ ՎԿ–ների լիզինգային գործառնությունները 2013 թ.–ին աճել են 4,4 տոկոսով` հասնելով 8,5 մլրդ դրամի

    Wednesday, February 26th, 2014

    ՀՀ ՎԿ–ների լիզինգային գործառնությունները 2013 թ.–ին կազմել են 8,5 մլրդ դրամ` 2012 թ.–ի ցուցանիշի համեմատ ավելանալով 4,4 տոկոսով։ Այս մասին վկայում են տվյալները, որոնք ներկայացված են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում։

    ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ին միջին ամսական անվանական աշխատավարձի 13 տոկոսի աճ է կանխատեսում` 2013 թ.–ին գրանցված 6,5 տոկոսի համեմատ

    Wednesday, February 26th, 2014

    ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի 13 տոկոսանոց աճ է կանխատեսում` 2013 թ.–ին գրանցված 6,5 տոկոսի համեմատ։ Այս մասին նշվում է գնաճի վերաբերյալ կարգավորիչի հաշվետվության մեջ, որը կազմվել է 2014 թ. առաջին եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա։

    Հայաստանի ԿԲ-ն 2013թ.-ին երկրի արժութային շուկայում ձեռք է բերել մոտ $121 մլն.

    Wednesday, February 26th, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկը 2013 թ.-ին արտարժույթի գնման մոտ $121 մլն. ծավալով գործարք է իրականացրել, հաղորդվում է ԿԲ 2013թ. դեկտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

    Հայաստանի ՎԿ–ների վարկային ներդրումները 2013 թ.–ին աճել են 21,4 տոկոսով` հասնելով 159,6 մլրդ դրամի

    Wednesday, February 26th, 2014

    Հայաստանի վարկային կազմակերպությունների (ՎԿ) վարկային ներդրումները 2013 թ.–ին կազմել են ավելի քան 159,6 մլրդ դրամ` 2012 թ.–ի համեմատ ավելանալով 21,4 տոկոսով։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում ներկայացված տվյալները։

    ECN բրոքերի աշխատանքի սկզբունքներին նվիրված սեմինար կանցկացվի Երևանում մարտի 4–ին

    Wednesday, February 26th, 2014

    Dukascopy Bank–ը «ECN բրոքերի աշխատանքի սկզբունքները» խորագրով բաց սեմինար է անցկացնում, նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։