Հայաստանի ԿԲ-ն 2013թ.-ին երկրի արժութային շուկայում ձեռք է բերել մոտ $121 մլն.

26.02.2014 13:36
Հայաստանի ԿԲ-ն 2013թ.-ին երկրի արժութային շուկայում ձեռք է բերել մոտ $121 մլն.

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2013 թ.-ին արտարժույթի գնման մոտ  $121 մլն. ծավալով գործարք է իրականացրել, հաղորդվում է ԿԲ 2013թ. դեկտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

Ընդ որում, ԿԲ կողմից արժույթի գնումն իրականացվել է նախորդ տարվա գրեթե ողջ ընթացքում, բացի փետրվարից և մարտից։

Միաժամանակ 2013թ. ԿԲ-ն արժույթի շուկայում վաճառել է $48,8 մլն. արտարժույթ։ Կարգավորիչի կողմից արտարժույթի վաճառքը տեղի է ունեցել 2013 թ.–ի մարտին և սեպտեմբերին։

Այսպիսով, ՀՀ ԿԲ–ն 2013 թ.–ին ակտիվորեն ինտերվենցիաներ է իրականացրել արժույթի շուկայում` մեծ մասամբ գնելով արտարժույթ։

Ինչպես վկայում են ԿԲ–ի վիճակագրական տվյալները, չնայած արժույթների փոխարժեքների փոփոխությանը, ազգային արժույթը 2013 թ.–ին հիմնականում արժեզրկման միտում է գրանցել։ 2013 թ.–ին դրամի նկատմամբ միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 409,63 դրամ` 2012 թ.–ին գրանցված 401,76 դրամի համեմատ։–0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև