ՀՀ ՎԿ–ների լիզինգային գործառնությունները 2013 թ.–ին աճել են 4,4 տոկոսով` հասնելով 8,5 մլրդ դրամի

26.02.2014 15:02
ՀՀ ՎԿ–ների լիզինգային գործառնությունները 2013 թ.–ին աճել են 4,4 տոկոսով` հասնելով 8,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՎԿ–ների լիզինգային գործառնությունները 2013 թ.–ին կազմել են 8,5 մլրդ դրամ` 2012 թ.–ի ցուցանիշի համեմատ ավելանալով 4,4 տոկոսով։ Այս մասին վկայում են տվյալները, որոնք ներկայացված են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում։

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն` Հայաստանում գործող 33 ՎԿ–ներից միայն վեց ընկերություն է տրամադրել լիզինգ նախորդ տարվա ընթացքում։ Լիզինգային գործառնությունների մեծությամբ 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում առաջատարի դիրքում է ԱԳԲԱ Լիզինգը, որին բաժին է ընկնում ՀՀ ՎԿ–ների բոլոր լիզինգային գործառույթների մոտ 93,59 տոկոսը։ 2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի արդյունքում ընկերության լիզինգային գործառույթները կազմել են մոտ 8 մլրդ դրամ` 2012 թ.–ի համեմատ ավելանալով 3,4 տոկոսով։

Այնուհետև ՓՄՁ ներդրումներն են` 207 մլն դրամ (ՀՀ ՎԿ–ների համախառն լիզինգային գործառնություններում մասնաբաժինը կազմում է 2,43 տոկոս), Ֆարմ Կրեդիտ Հայաստանը` 157,4 մլն դրամ, 6,2 տոկոսի անկում (1,85%), ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը` ավելի քան 84,9 մլն դրամ, 33,7 տոկոսի անկում (1 %), Յունիլիզինգը` 74,2 մլն դրամ, 35,1 տոկոսի անկում (0,87%) և Ագրոլիզինգը` մոտ 22,1 մլն դրամ, 46,5 տոկոսի անկում (0,26%)։
2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործում է 33 ՎԿ ($1 – 412,73 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև