Ռուսական բանկերը կհրապարակեն տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը

27.02.2014 12:18
Ռուսական բանկերը կհրապարակեն տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական բանկերն ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն հրապարկել տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը։ Օրենքի նախագծի վերաբերյալ ուղղումների հեղինակը Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի փոխնախագահ Դմիտրի Սավելևն է։ Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը։

Այսօր օրինագծով նախատեսվում է, որ բանկերը պետք է իրենց պաշտոնական կայքում հրապարակեն միայն իրենց ղեկավարների պրոֆեսիոնալ գործունեության և որակավորման մասին տեղեկությունը։ Սավելևն առաջարկում է այդ օրենքը տարածել նաև տնօրենների խորհրդի անդամների, գլխավոր հաշվապահների, նրանց տեղակալների ու մասնաճյուղերի ղեկավարների վրա։

Ինչպես գրում է թերթը, նրանք պետք է հրապարակեն հետևյալ տեղեկությունները` անուն–ազգանուն–հայրանուն, զբաղեցրած պաշտոնները, մասնագիտական կրթությունը։ Հարկ կլինի նշել նաև վերջին հինգ տարիների ընթացքում աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները` նշելով պաշտոններն ու այն խնդիրները, որոնք լուծել է այդ պաշտոնում աշխատելու ժամանակ, գրում է РБК–ն։

Տվյալները պետք է հրապարակվեն տվյալ անձին աշխատանքի ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև