Հայաստանի առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության մակարդակի միջին ցուցանիշը 2013թ.–ին 1,81% է կազմել

27.02.2014 13:17
Հայաստանի առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության մակարդակի միջին ցուցանիշը 2013թ.–ին 1,81% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության մակարդակի (ROA) միջին ցուցանիշը 2013թ.–ին կազմել է 1,81 տոկոս` 2012 թ.–ին գրանցված 1,94 տոկոսի դիմաց։

Միաժամանակ «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ այդ ցուցանիշով առաջատարների հնգյակը գլխավորում է Ինեկոբանկը, որի ROA–ն 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 4,21 տոկոս` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցած 3,90 տոկոսի համեմատ։

Նրան հաջորդում են HSBC բանկ Հայաստանը՝ 3,55% ցուցանիշով (2012 թ.–ին` 3,81%), Արմսվիսբանկը՝ 2,98% ցուցանիշով (3,44%), Արարատբանկը` 2,75% (3,25%) և Արդշինինվեստբանկը` 2,73% (2,71%)։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 11,12%՝ 2012 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 11 տոկոսի համեմատ։

Այս ցուցանիշով առաջինն է Ինեկոբանկը՝ 23,90% ցուցանիշով (2012 թ.–ի չորրորդ եռամսյակում գրանցված 22,07 տոկոսի համեմատ), HSBC Բանկ Հայաստանը` 20,36% (22,31 տոկոսի համեմատ), Արարատբանկը` 17,17 տոկոս (23,67 տոկոսի համեմատ), Արդշինինվեստբանկը` 16.62 տոկոս (14,52 տոկոսի համեմատ) և Ամերիաբանկը` 15,96 տոկոս (17,11 տոկոսի համեմատ)։

2013թ.-ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ՝  485  մասնաճյուղով։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև