Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2013 թվականին նվազել է մինչև 59.7%

27.02.2014 17:19
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2013 թվականին նվազել է մինչև 59.7%

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել է 59.7 տոկոս` տարեսկզբի համեմատ նվազելով 3.3 տ.կ.–ով։ Այդ մասին են վկայում Կենտրոնական բանկի 2013 թվականի դեկտեմբերի տեղեկատուի տվյալները։

Չնայած դոլարայնացման մակարդակի նվազմանը` արտարժույթով դեպոզիտների բաժնեմասը փողի զանգվածի կառուցվածքում շարունակում է բարձր մնալ` 45.1 տոկոս։ Արտարժութային դեպոզիտները 2013 թվականի դեկտեմբերի վերջին կազմել են 697.3 մլրդ դրամ` ավելանալով 14.6 տոկոսով։

Միաժամանակ, դրամային դեպոզիտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 463.6 մլրդ դրամ կամ փողի զանգվածի ծավալի 29.9 տոկոսը` ավելանալով 31 տոկոսով։

Դրամային կանխիկի բաժնեմասը շրջանառության մեջ գտնվող փողի զանգվածի ծավալից 2013 թվականին նվազել է մինչև 24.8 տոկոս` կազմելով 384.5 մլրդ դրամ։

Կենտրոնական բանկի տվյալներով` փողի զանգվածը 2013 թվականի վերջին կազմել է 1 545 .4 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում ավելանալով 14.8 տոկոսով։ ($1 – 412,76 դրամ). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև