ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ առաջին տեղն է գրավել 2014թ. միջբանկային օրացույցների մրցույթում

28.02.2014 12:33
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ առաջին տեղն է գրավել 2014թ. միջբանկային օրացույցների մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Բանկերի արհմիությունների միությունը պատվոգրով պարգևատրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ 2014թ. Միջբանկային օրացուցային մրցույթում առաջին տեղը գրավելու համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի 2014թ. օրացույցը նվիրված է Հայոց չորս թագավորությունների` Ուրարտու, Վանի թագավորություն (Ք.ա. IX-VIդդ), Արտաշեսյան Դինաստիա (Ք.ա. 189թ. – Ք.ա.1թ.), Բագրատունիների թագավորություն (885-1045թթ), Կիլիկիայի հայոց թագավորություն  (1080 –1375թթ.), խորհրդանիշերի ներկայացմանը:

Ամեն տարի Բանկի կողմից ստեղծված օրացույցները վերաբերում են հայ մշակութային արժեքների տարբեր ուղղություններին, ինչը Բանկի կողմից որդեգրած սկզբունքի տրամաբանական շարունակությունն է:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև