Հայաստանի միջազգային համախառն պահուստները հունվարին նվազել են 6,2%` դառնալով 2 113,5 մլն դոլար

28.02.2014 12:48
Հայաստանի միջազգային համախառն պահուստները հունվարին նվազել են 6,2%`  դառնալով 2 113,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ.–ի հունվարին կազմել են 2 113,5 մլն դոլար` մեկ ամսվա ընթացքում նվազելով 6,2 տոկոսով։ Ինչպես վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, միջազգային պահուստները, 2012թ. հունվարի համեմատ, աճել են 19,5%-ով։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արտարժույթով է ($2 103,9 մլն)։

Հաղորդագրության համաձայն` փոխառության հատուկ իրավունքներն (SDR) ԱՄՀ–ում հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 9,6 մլն դոլար։ ($1- 412,93  դրամ)  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև