28.02.2014 17:55

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 28-ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 413.50 դրամ մեկ դոլարի դիմաց` փետրվարի 27–ի համեմատ ավելանալով 0.0,8 տոկոսով։
Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է մոտ 7,2 մլն դոլարի (շուրջ 3 մլր դրամ) 39 գործարք։ Միաժամանակ փետրվարի 28–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն իրականացվել։
Փետրվարի 28–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են`1 դոլարը` 413,15 դրամ, 1 եվրոն` 569,16 դրամ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: