ՎՏԲ-Հայաստան բանկը վերագործարկել է երկու մասնաճյուղ Գյումրիում և մեկ մասնաճյուղ Հրազդանում

28.02.2014 18:37
ՎՏԲ-Հայաստան բանկը վերագործարկել է  երկու մասնաճյուղ Գյումրիում և մեկ մասնաճյուղ Հրազդանում

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը վերագործարկել է Գյումրիի «Թիվ 57», «Թիվ 58» և Հրազդանի «Թիվ 76» մասնաճյուղերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան բանկը վերագործարկել է ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված Գյումրիի «Թիվ 57», «Թիվ 58» մասնաճյուղերը` Ռիժկովի 5, տուն 12 և Պ. Սևակի 1 հասցեներով և Հրազդանի «Թիվ 76» մասնաճյուղը` Միկրոշրջան, 3 պողոտա, Անդրանիկի 131/2 հասցեով: Մասնաճյուղերում ստեղծված են հարմարավետ պայմաններ բանկի հաճախորդների ու այցելուների սպասարկման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնաճյուղում, բացի վերանորոգման աշխատանքներից, իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, մասնաճյուղերը կսպասարկեն հաճախորդներին մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

Վերանորոգված մասնաճյուղերը հաճախորդներին հնարավորություն կտան սպասարկվելու հարմարավետ պայմաններում, շփվելու և ստանալու ֆինանսական խորհրդատվություն արհեստավարժ անձնակազմից և խնայելու ժամանակ մասնաճյուղերի տեխնիկական հագեցվածության շնորհիվ:

2014թ.–ի ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է ոչ միայն ևս մի քանի վերանորոգված մասնաճյուղերի բացում, այլ նաև երկու նոր մասնաճյուղերի բացում Երևանում ու ՀՀ Արմավիրի մարզում իր ծառայությունները։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև