Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $91,4 մլն

03.03.2014 12:00
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $91,4 մլն

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 24–28–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 91,4 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 412,15 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 7,5  մլն եվրո և ավելի քան 677,7 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 564,91 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,44 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 111,7 մլն դոլար, ավելի քան 9,7 մլն եվրո և ավելի քան 120,6 մլն ռուբլի` համապատասխանաբար 413,29 դրամ, 568,30 դրամ և 11,60 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  36,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 41,3 մլն դոլար։ ($1 – 412,81 դրամ)–0–

Բացի այդ, 2014 թ.–ի փետրվարի 17–23–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  37,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 37,3 մլն դոլար։ ($1 – 413,15 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև