Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունվարին ավելացել է 2,3 մլն դոլարով և կազմել 4,59 մլրդ դոլար

03.03.2014 17:54
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունվարին ավելացել է 2,3 մլն դոլարով և կազմել 4,59 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառն պետական պարտքը 2014 թ.–ի հունվարի վերջի դրությամբ կազմել է 4 590,7 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 2,3 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ երկրի համախառն պետպարտքը, հաշվետու ամսում աճել է 5,6 միլիոնով` հունվարի վերջին կազմելով 3 909,4$։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 505,5 մլն դոլարը բաժին է ընկնում է ՀՀ ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 2,7 միլիոնով։

Ներքին պարտքը հունվարի վերջին կազմել է 681,3 մլն դոլար` նվազելով 3,38  մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 670,8 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների  ձեռք բերած պարտատոմսերին, 8 մլն դոլարը` ռեզիդենտների առևտրային վարկերին և 2,44 մլն դոլարը` ներքին երաշխիքներին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև