Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 1%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16287,2 դրամ

04.03.2014 11:56
Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 1%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16287,2 դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման արժեքը մարտի 3–ի արդյունքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1 տոկոսով կամ 169,11 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 16287,2 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17703,48  (1 տոկոսի կամ 183,82 դրամի աճ)։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 264,55 դրամ (0,6 դրամի աճ), բացթողնման գին` 287,55 դրամ (0,65 դրամի աճ), պլատին` գնման գին` 17564,33 դրամ (215,74 դրամի աճ), բացթողնման գինը` 19091,66 դրամ (234,5 դրամի աճ), պալադիում` գնման գինը`9031,12 դրամ (37,81 դրամի աճ), բացթողնման գինը` 9816,44 դրամ (41,1 դրամի աճ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև