Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for March 5th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ավելացել է 0,24 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 414,40 դրամ

    Wednesday, March 5th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում մարտի 5–ի արդյունքում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 4–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,24 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 414,40 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանում մարտի 5–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 1 դոլարի դիմաց 414.54 դրամ է կազմել

    Wednesday, March 5th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 5–ի արդյունքում կատարված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 414.54 դրամ։

    ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի 17:00-ին

    Wednesday, March 5th, 2014

    ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի ունեցած տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի 17։00–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

    Wednesday, March 5th, 2014

    ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախկին ղեկավար Բեն Բերնանկեն 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսությամբ ելույթ ունենալով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի տնտեսական համաժողովում։ Ինչպես երեքշաբթի հայտնել են տեղական ԶԼՄ–ները, ամերիկյան ֆինանսական գերատեսչության ղեկավարի պաշտոնում 2013 թվականին Բերնանկեն ստացել է 199 700 դոլար, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը։

    Ռուսաստանում դոլարային մուլտիմիլիոնատերերի թիվը տասը տարվա ընթացքում կաճի 39 տոկոսով. Knight Frank

    Wednesday, March 5th, 2014

    Այսպես կոչված ուլտրահայնեթների (մարդիկ, ովքեր ներդրումների համար ունեն 30 մլն դոլարից ավելի) թիվը ՌԴ—ում վերջին տասը տարվա ընթացքում աճել է 372 տոկոսով` հասնելով 1 292 մարդու։ Նման տվյալներ են ներկայացվում Knight Frank–ի զեկույցում, հաղորդում է Банки.ру–ի թղթակիցը։

    ՌԴ ԿԲ–ն հետ է կանչել միանգամից մի քանի բանկերի արտոնագրերը

    Wednesday, March 5th, 2014

    Ռուսաստանի բանկն այսօր հետ է կանչել երեք բանկերի արտոնագրերը, բանկային գործառնություններ անցկացնելու իրավունքից զրկվել են «Մոնոլիտ» բանկը, «Դագեստան» սոցիալական զարգացման կոմերցիոն բանկը (Մախաչկալա) և Կեմերովոյի «Բիզնեսի զարգացման բանկը», հաղորդում է vesti.ru–ն։

    ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը

    Wednesday, March 5th, 2014

    ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի ունեցած տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը, հաղորդվում է բանկի պաշտոնական կայքում: