ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը

05.03.2014 11:54
ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի ունեցած տեխնիկական խափանումները կվերացվեն չորեքշաբթի ցերեկը, հաղորդվում է բանկի պաշտոնական կայքում:

«Մարտի 4-ին ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի են ունեցել տեխնիկական խափանումներ. ներկայումս իրականացվում են վերականգնման աշխատանքներ: Վերջինիս լիարժեք գործարկումը կիրականացվի այսօր ժամը 15:00-ին», - նշված է հաղորդագրության մեջ։

Քարտային հաշիվների գործարքները, այդ թվում նաև թոշակների և աշխատավարձերի վճարումը, իրականացվելու է բանկի մասնաճյուղերում՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

SMS կարճ հաղորդագրությունների միջոցով հաշիվների ու քարտային գործարքների մասին տեղեկատվության տրամադրումը կվերականգնվի առաջիկա օրերի ընթացքում:

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհանգստությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև