ՌԴ ԿԲ–ն հետ է կանչել միանգամից մի քանի բանկերի արտոնագրերը

05.03.2014 14:20
ՌԴ ԿԲ–ն հետ է կանչել միանգամից մի քանի բանկերի արտոնագրերը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկն այսօր հետ է կանչել երեք բանկերի արտոնագրերը, բանկային գործառնություններ անցկացնելու իրավունքից զրկվել են «Մոնոլիտ» բանկը, «Դագեստան» սոցիալական զարգացման կոմերցիոն բանկը (Մախաչկալա) և Կեմերովոյի «Բիզնեսի զարգացման բանկը», հաղորդում է vesti.ru–ն։

Ծայրահեղ միջոցի կիրառման որոշումն ընդունվել է վարկային կազմակերպությունների կողմից բանկային գործունեությունը կարգավորող դաշնային օրենքները չկատարելու կապակցությամբ։

Բոլոր երեք բանկերը ավանդների երաշխավորման ծրագրի մասնակիցներ են, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև