Ռուսաստանում դոլարային մուլտիմիլիոնատերերի թիվը տասը տարվա ընթացքում կաճի 39 տոկոսով. Knight Frank

05.03.2014 15:01
Ռուսաստանում դոլարային մուլտիմիլիոնատերերի թիվը տասը տարվա ընթացքում կաճի 39 տոկոսով. Knight Frank

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Այսպես կոչված ուլտրահայնեթների (մարդիկ, ովքեր ներդրումների համար ունեն 30 մլն դոլարից ավելի) թիվը ՌԴ—ում վերջին տասը տարվա ընթացքում աճել է 372 տոկոսով` հասնելով 1 292 մարդու։ Նման տվյալներ են ներկայացվում Knight Frank–ի զեկույցում, հաղորդում է Банки.ру–ի թղթակիցը։

Ընկերության կանխատեսմամբ` ուլտրահայնեթների թիվը հաջորդ տասը տարվա ընթացքում Ռուսաստանում կավելանա 39 տոկոսով։ «Աշխարհում հիմա կա 167 669 ուլտրահայնեթ, իսկ տասը տարուց, մեր սպասումներով, նրանց թիվը կավելանա 28 տոկոսով», – ասել է Knight Frank–ի գործադիր տնօրեն Մարիա Կոտովան։–0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև