ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

05.03.2014 15:58
ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախկին ղեկավար Բեն Բերնանկեն 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսությամբ ելույթ ունենալով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի տնտեսական համաժողովում։ Ինչպես երեքշաբթի հայտնել են տեղական ԶԼՄ–ները, ամերիկյան ֆինանսական գերատեսչության ղեկավարի պաշտոնում 2013 թվականին Բերնանկեն ստացել է 199 700 դոլար, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը։

Աբու Դաբիում Բերնանկեի ելույթի թեման էր ԴՊՀ–ի արձագանքը 2007-2009 թվականների ֆինանսական ճգնաժամին և համաշխարհային տնտեսության համար դրա հետևանքներին։ Ավելի մանրամասն ճգնաժամի կապակցությամբ Բերնանկեն իր դատողությունները ծրագրում է շարադրել իր ապագա գրքում։

Տնտեսական համաժողովը կազմակերպել է Աբու Դաբիի Ազգային բանկը, որի հրավիրատոմսերը տարածվել են 2 հազար դոլար արժեքով։ Դրա մասնակիցներից մեկը, ինչպես նշվում է, դարձել է ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը։

«Բերնանկեն, եթե ուզում եք իմանալ, «երկարաժամկետ պրոդուկտ է»,– լրագրողներին է ասել համաժողովի մասնակիցներից մեկը։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը երկար տարիներ ամերիկյան տարբեր տնտեսական կառույցներում բարձր պաշտոններ է զբաղեցրել, և նրա կուտակած «գիտելիքներն» անգնահատելի են»։

Բերնանկեն մի քանի տարի նախագահել է ԱՄՆ նախագահին առընթեր տնտեսական փորձագիտական խորհրդում, իսկ 2006 թվականին փետրվարի 1–ին գլխավորել է ԴՊՀ ղեկավարությունը` լքելով այդ պաշտոնը միայն այս տարվա փետրվարին։ 2009 թվականին «Թայմ» ամսագրի վարկածով նա տարվա մարդ է ճանաչվել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև