Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for March 6th, 2014

    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախկին վարչապետի առաջարկած ավանդների ապահովագրության մասին օրենքի փոփոխությունների օրինագծին

    Thursday, March 6th, 2014

    Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների կատարման մասին օրինագծին, որն առաջարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, հանրապետության նախկին վարչրապետ Հրանտ Բագրատյանը։

    Հայկական դրամի արժեզրկումը շարունակվում է` չնայած ԿԲ–ի ինտերվենցիաներին

    Thursday, March 6th, 2014

    Հայկական դրամն այս տարվա հունվար–փետրվարին արժեզրկման ակնհայտ միտում է դրսևորել` չնայած ազգային արժույթին աջակցելու ԿԲ բոլոր ջանքերին։

    Հայաստանում մարտի 6–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,03% և 1 դոլարի դիմաց 414.41 դրամ է կազմել

    Thursday, March 6th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 6–ին կատարված գործարքների արդյունքում, մարտի 5-ի ցուցանիշի համեմատ իջել է 0,03% և ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 414.41 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ավելացել է 0,26 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 414,66 դրամ

    Thursday, March 6th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում մարտի 6-ի արդյունքում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 5–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,26 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 414,66 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա. նախարար

    Thursday, March 6th, 2014

    Ուկրաինայի իրադարձությունները և դրա հետ կապված` ռուսական ռուբլու արժեզրկումը, կարող են բացասաբար ազդել հայկական տնտեսության վրա, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո։

    ՌԴ բանկային հատվածի ակտիվներն ավելացել են Սբերբանկի, ՎՏԲ–ի և Գազպրոբանկի հաշվին

    Thursday, March 6th, 2014

    Հունվարին ՌԴ բանկային հատվածի ակտիվների ողջ աճը բաժին է ընկել երեք բանկի` ՎՏԲ, Սբերբանկ և Գազպրոբանկ, հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով «Վեդոմոստիին»։ Նրանց համախառն ներդրումը կազմել է 1,135 տրիլիոն ռուբլի, որից ՎՏԲ–ին բաժին է հասել 517,9 մլրդ, Սբերբանկին` 462,5 մլրդ, Գազպրոբանկին` 155 մլրդ։

    Արդշինինվեստբանկն առաջին անգամ ներգրավել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր

    Thursday, March 6th, 2014

    Արդշինինվեստբանկի Citibank-ի հետ նախապատրաստել և ստորագրել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր:

    ՌԴ ԿԲ–ն կրկին բարձրացրել է արժութային միջակայքի շեմը

    Thursday, March 6th, 2014

    Ռուսաստանի բանկը միանգամից 20 կոպեկով բարձրացել է երկարժութային զամբյուղի լողացող միջակայքի շեմը (0.55 դոլար և 0,45 եվրո)` հասցնելով այն 35,8-42,8 ռուբլու, նշվում է ՌԴ ԿԲ նյութերում։