ՌԴ բանկային հատվածի ակտիվներն ավելացել են Սբերբանկի, ՎՏԲ–ի և Գազպրոբանկի հաշվին

06.03.2014 15:01
ՌԴ բանկային հատվածի ակտիվներն ավելացել են Սբերբանկի, ՎՏԲ–ի և Գազպրոբանկի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հունվարին ՌԴ բանկային հատվածի ակտիվների ողջ աճը բաժին է ընկել երեք բանկի` ՎՏԲ, Սբերբանկ և Գազպրոբանկ, հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով «Վեդոմոստիին»։ Նրանց համախառն ներդրումը կազմել է 1,135 տրիլիոն ռուբլի, որից ՎՏԲ–ին բաժին է հասել 517,9 մլրդ, Սբերբանկին` 462,5 մլրդ, Գազպրոբանկին` 155 մլրդ։

Կորպորատիվ ֆինանսավորման բանկի վերլուծաբան Մաքսիմ Օսադչևի տվյալներով` ողջ համակարգի աճը կազմել է 1,022 տրիլիոն ռուբլի, հետևաբար` բանկային համակարգն, առանց երկու պետական բանկերի և պետական մասնակցությամբ մեկ բանկի, կրճատել է ակտիվները 113 մլրդ ռուբլով։

Ավանդաբար տարվա առաջին ամսում բանկերի համախառն ակտիվները նվազում են, մասնավոր և կորպորատիվ հաճախորդները հանում են միջոցները բանկերից, իսկ վարկային պորտֆելի աճի վրա ազդում են երկարատև արձակուրդները։ Այսպես, 2013 թ.–ին ակտիվները կրճատվել են հունվարի 2,2 տոկոսով, 2012 թ.–ին` 1,1 տոկոսով, 2010 թ.–ին` 1,8 տոկոսով, վկայում են ԿԲ–ի տվյալները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև