ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախկին վարչապետի առաջարկած ավանդների ապահովագրության մասին օրենքի փոփոխությունների օրինագծին

06.03.2014 20:01
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախկին վարչապետի առաջարկած  ավանդների ապահովագրության մասին օրենքի փոփոխությունների օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների կատարման մասին օրինագծին, որն առաջարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, հանրապետության նախկին վարչրապետ Հրանտ Բագրատյանը։

Փոփոխությունների համաձայն, նախատեսվում է, որ բանկային ավանդների հատուցման երաշխիքները կտարածվեն նաև իրավաբանական անձանց վրա։

Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կառավարությունը, ընդհանուր առմամբ, սատարում է օրինագծին` հաշվի առնելով ավանդների ապահովագրության միջազգային փորձը, բայց նախքան խորհրդարանական քննարկումն առաջարկում է հանրային քննարկումներ անցկացնել։

Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ հասարակությունում որոշակի դիրքորոշում կա պարտադիր վճարումների վերաբերյալ, որի համաձայն` այդպիսի որոշումներն առանց քննարկումների ընդունել չի կարելի։

«Այդ իսկ պատճառով ամբողջ ցիկլը պետք է քննարկել և առևտրային բանկերի, և բիզնեսի հետ»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի ռեզիդենտների ավանդների ծավալը 2013 թվականի վերջի դրությամբ կազմել է 1 148.8 մլրդ դրամ` 2012 թվականի համեմատ ավելանալով 20.9 տոկոսով։ ($1 – 414,66 դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև