Forbes: Մոլորակի ամենահարուստ կինը Wal-Mart–ի համասեփականատեր Քրիստի Ուոլթոնն է

07.03.2014 14:07
Forbes: Մոլորակի ամենահարուստ կինը Wal-Mart–ի համասեփականատեր Քրիստի Ուոլթոնն է

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Քրիստի Ուոլթոնը, ում կարողության հիմնական մասը բաժին է ընկնում Wal-Mart ցանցին, Forbes ամսագրի վարկածով վերջին հինգ տարիներին արդեն չորրորդ անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ կինը 36.7 միլիարդ դոլար կարողությամբ, գրում է Փրայմը` հղում անելով պարբերականի ամենամյա թարմացված վարկանիշին։

Ուոլթոնն առաջ է անցել L’Oreal ընկերության ժառանգորդ Լիլիան Բետանկուրից, վերջինի կարողությունը գնահատվում է 34.5 միլիարդ դոլար։ Այդպիսով, Բետանկուրը կորցրել է մոլորակի ամենահարուստ կնոջ դիրքը, թեև այս տարի նրա կարողությունն աճել է ֆրանսիական կոսմետիկ հսկայի բաժնետոմսերի գների աճի (9% 2013 թվականին) շնորհիվ։

Երրորդ հորիզոնականում Wal-Mart–ի հիմնադրի դուստր Էլիս Ուոլթոնն է 34.3 միլիարդ դոլարով։ Mars ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն ու հրուշակեղենի խոշորագույն ընկերության թոփ–մենեջեր Ժակլին Մարսը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը 20 միլիարդ դոլար կարողությամբ։

Ավստրալական Hancock Prospecting լեռնահանքային ընկերությունը գլխավորող Ջոնինա Ռայնհարթը հինգերորդ տեղում է 17.7 միլիարդ դոլարով։ Վեցերորդ հորիզոնականում է Սյուզաննա Կլատենը, ում իր եղբոր և մոր հետ միասին պատկանում է BMW ավտոկոնցեռնի 50 տոկոսը։

Forbes վարկածով միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում 2014 թվականին ընդգրկվել են 172 կին, մինչդեռ նախորդ տարի նրանց թիվը 138 էր։ Սակայն կայանք փոքրամասնության մեջ են մնում և կազմում են Forbes–ի գլոբալ վարկանիշի (1645 մարդ) 10 տոկոսից մի փոքր ավելին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև