Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ութ օրվա ընթացքում գրանցված աճից հետո նվազել է 0,12 կետով` 1 դոլարի դիմաց հասնելով 414,54 դրամի

07.03.2014 18:41
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ութ օրվա ընթացքում գրանցված աճից հետո նվազել է 0,12 կետով` 1 դոլարի դիմաց հասնելով 414,54 դրամի

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 7–ի արդյունքներով, մարտի 6–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,12 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,54 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճ էր գրանցում փետրվարի 26–ից մինչև մարտի 6–ը` մեկ դոլարի դիմաց 412,76 դրամից մինչև 414,66 դրամ։ Միաժամանակ ԿԲ տվյալների համաձայն` հայկական դրամը այս տարվա հունվար–փետրվարին արժեզրկման ցայտուն միտում էր ցուցադրում, իսկ իրավիճակի կայունացման և դրամին աջակցելու համար կարգավորիչը փետրվարին արժութային շուկայում վաճառել էր մոտ 61,5 մլն դոլար։–0–

 

7.03.2014

6.03.2014

ԱՄՆ դոլարն AMD–ի նկատմամբ

414,54

414,66

Եվրոն AMD–ի նկատմամբ

575,30

569,45

Ռուսական ռուբլին AMD–ի նկատմամբ

11,44

11,48

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև